
Ավստրիայի ԱԳ նախարարը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը պատրանք է անվանել
Անկարայում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը պատրանք է անվանել։
«Թուրքիան երկար տարիներ ԵՄ-ից հեռանում է խոսքով և գործով։ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պատրանք է»,- Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է ավստրիական Vindobona պարբերականը։
Ընդորում, Շալենբերգն առաջարկել է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն դիտարկել Անկարայի և Բրյուսելի «հարևանության իրատեսական հայեցակարգ, որը կամրապնդվի պրագմատիկ համագործակցությամբ»:
Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ՝ դեռևս նման գործընթաց սկսելով 1987 թվականին։ ԵՄ-ին ամբողջական անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին։ Այժմ դեռևս չի լուծվել բանակցային 35 կետից 16-ը։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը Կիպրոսի հիմնախնդիրն է։
Լուսանկարը՝ Petr Kratochvil/Getty Images
Մեկնաբանել