HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆլորիդայի դատարանը անորոշ ժամկետով հետաձգել է Թրամփի՝ գաղտնի փաստաթղթեր ապօրինի պահելու գործը

ԱՄՆ շրջանային դատավոր Էյլին Քենոնը անորոշ ժամանակով հետաձգել է Դոնալդ Թրամփի նկատմամբ դատական գործընթացի մեկնարկը, որն անցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման մեղադրանքով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ սպասվում էր, որ դատավարությունը կսկսվի մայիսի 20-ին, սակայն թե՛ մեղադրող կողմը, թե՛ պաշտպանական կողմը պնդել են, որ նիստը պետք է հետաձգել: Դատավոր Էյլին Քենոնը, որը Թրամփի կողմից նշանակվել էր 2020 թվականին, մինչդատական լսումները նշանակել է հուլիսի 22-ին, սակայն չի որոշել դատավարության մեկնարկի նոր ամսաթիվը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Ֆլորիդայի Մար-ա-Լագո քաղաքում գտնվող Թրամփի առանձնատանը խուզարկություն էին իրականանցնում, ինչի հետևանքով առգրավվել է 11 տուփ գաղտնի փաստաթուղթ, որոնք Թրամփը, ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, պետք է փոխանցեր ԱՄՆ ազգային արխիվ։ Սակայն նախկին նախագահը դա չէր արել։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ փաստաթղթերով արկղերը պահվել են առանց պատշաճ պահպանության, իսկ որոշ փաստաթղթեր իր հարցազրույցներից մեկի ժամանակ Թրամփն ինքն է ցուցադրել լրագրողին: Դոնալդ Թրամփը չի ընդունում մեղքը և հայտարարում է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:

Լուսանկարը՝ Julia Nikhinson-Pool/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter