HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովն անհրաժեշտ և սպասված է համարում Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասելի։ TACC գործակալության փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումն անհրաժեշտ և սպասված է երկու կողմերի համար»,- ասել է նա։

Ավելի վաղ Կրեմլում արձանագրել էին, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ «Կրեմլում հույս ունեն վերջակետ դնել հարցերի վրա»։

Պեսկովն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության կազմից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին։ Ըստ նրա՝ «Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ»։

Նա ընդգծել է, որ «մասնակից բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»:

«Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին բավականին հաջող է, այն առաջանցիկ զարգացում է ապահովում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն և հաստատ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այդ ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը բավական նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ Sputnik / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter