HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք այդ հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով հանդիպումից Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացների խթանմանը»:

Ավելի վաղ, Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հաստատել էր մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացումը: Ինչպես նշել էր Սմադիյարովը, բանակցությունները փակ կլինեն, իսկ մամուլի ներկայացուցիչները կհրավիրվեն հանդիպման բացմանը: Բացի այդ, ղազախ դիվանագետը հավելել էր, որ այս բանակցություններում Աստանան միջնորդ կողմ չի հանդիսանում, սրանք բանակցություններ են Երևանի ու Բաքվի միջև։

Լուսանկարը՝ РИА Новости / Виталий Белоусов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter