
Բուլղարիայի նախագահը ժամանել է Ադրբեջան
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը մայիսի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Բուլղարիայի նախագահին Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Յալչին Ռաֆիևը և այլ պաշտոնատար անձինք:
Բուլղարական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագրի ստորագրում:
Պատվիրակության կազմում կլինեն Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը, Ազգային ժողովում «Բուլղարիա-Ադրբեջան» բարեկամական խմբի նախագահը, բիզնեսի ներկայացուցիչներ:
Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում բուլղարական պետության ղեկավարին կուղեկցի նրա կինը՝ Դեսիսլավա Ռադևան:
Լուսանկարը՝ Hristo Rusev/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել