
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնը 5-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Օրենսդրության համաձայն՝ առաջիկա օրերին Պուտինը Պետդումա կներկայացնի նոր վարչապետի թեկնածությունը: Թե ով կլինի դա, դեռ պարզ չէ։ Պետդումայի նիստը, որտեղ հաստատվելու է վարչապետի թեկնածությունը, նախատեսված է մայիսի 10-ին:
Մինչև նոր վարչապետի հաստատումը նախորդ կառավարության ողջ կազմը պաշտոնակատարի կարգավիճակով կշարունակի իր աշխատանքը:
Պետդումայի կողմից հաստատվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում նոր վարչապետը պետք է նախագահին առաջարկություններ ներկայացնի նոր կառավարության կառուցվածքի վերաբերյալ:
Медуза-ի տվյալներով՝ Միխայիլ Միշուստինը կպահպանի վարչապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, շարունակվում են լուրերն այն մասին, որ Միշուստինը կփոխարինվի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյով կամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինով:
Լուսանկարը՝ ՌԴ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել