HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը չի մեկնաբանել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը:

«Ես ոչ մի մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ այդ կապակցությամբ», - նշել է նա:

Զուգահեռաբար, ամերիկացի դիվանագետը չի մեկնաբանել նաև Շուշի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը։ 

Հիշեցնենք, որ ինչպես ակնկալվում է, մայիսի 10-ին Ալմաթիում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նորությունը հաստատել են ինչպես Երևանում, այնպես էլ՝ Բաքվում։ Արարատ Միրզոյանը Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ալմաթիի հանդիպման ժամանակ ակնկալում է առարկայական բանակցություններ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter