
Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը և Սարո Խոդավերդին նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը և Սարո Խոդավերդին նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Ճուղուրյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- նշված է որոշման մեջ։
Իսկ հաջորդ որոշման մեջ, մասնավորապես, նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել