HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սիթի բայք» ֆինանսական բուրգի գործով մեղադրյալներ դեռևս չկան․ ՔԿ

«Սիթի բայք» ֆինանսական բուրգի գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

«Սիթի բայք»-ից տուժած բազմաթիվ անձինք դիմել են Քննչական կոմիտե։ Տուժող ճանաչելու համար նախատեսված քրեադատավարական հիմքերի առկայության դեպքում նրանք ճանաչվել են տուժող։ Քննչական կոմիտեն տուժողների թիվ հայտնելն այս պահին նպատակահարմար չի համարել։

Հիշեցնենք՝ տարեվերջին «Հետքը» բացահայտեց «Սիթի բայք» անվանումով հերթական ֆինանսական բուրգը, որը մարդկանցից գումարներ էր ներգրավում՝ արագ և հեշտ եկամտի խոստումով, սակայն հետագայում մարդիկ զրկվում էին իրենց ներդրած գումարներից։ 

Քննչական կոմիտեում «Հետքի» հետաքննության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը), 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քննչական կոմիտեն տեղեկություն չի տրամադրել քրեական վարույթում ներգրավված մասնավոր անձանց, նրանց հետ իրականացվող քննչական գործողությունների, ինչպես նաև քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների վերաբերյալ, քանի որ դրանք, ըստ Կոմիտեի, պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ։ 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են տեղեկություններ «Սիթի Բայք» կազմակերպության գործունեության մեխանիզմի, դրանում ներգրավված անձանց շրջանակի, ներդրված գումարի չափի, դրա տեղաշարժի, ենթադրյալ հանցագործությունից տուժած անձանց շրջանակի և վերջիններիս պատճառված վնասի չափի վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter