Ոստիկանության բաժնի դիմաց նռնակով զինված երրորդ քաղաքացին վնասազերծվել է
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել նռնակով զինված երրորդ անձը, որը ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքի դիմաց էր շուրջ 2 ժամ։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։
Գլխավոր լուսանկարում՝ զինված քաղաքացին, լուսանկարը՝ էկրանակադր՝ 24TV-ի ուղիղ միացումից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել