
ՆԱՏՕ-ն անվերապահորեն դատապարտել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) դատապարտել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դահլալան։
«Մենք անվերապահորեն դատապարտում ենք Մոսկվայում համերգի մասնակիցների վրա հարձակումները։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
We unequivocally condemn the attacks targeting concertgoers in Moscow. Nothing can justify such heinous crimes. Our deepest condolences to the victims and their families.
— Farah Dakhlallah (@NATOpress) March 23, 2024
Ահաբեկչությունը դատապարտել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և քաղաքական այլ գործիչներ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել