
Տաջիկստանը կեղծ է անվանում Մոսկվայի ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին լուրերը
Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է անվանել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունները: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կապ չեն հաստատել Դուշանբեի հետ՝ կապված «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների հնարավոր մասնակցության հետ:
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 60 մարդ, տուժել՝ ավելի քան 140-ը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, որը մեջբերում է «112» տելեգրամյան ալիքը, զոհվել է 82 մարդ, տուժել՝ 183-ը:
Տելեգրամյան Baza ալիքը հայտնել էր, որ հարձակում գործած անձինք եղել են Տաջիկստանի քաղաքացիներ. Նասրիդինով Մախմադրասուլ, Իսմոնով Ռիվոժիդին, Սաֆոլզոդա Շոխինջոնի և Նազարով Ռուստամ։ Ավելի վաղ, գրել էինք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզի Տյոպլի գյուղի մոտ ուժայինները կանգնեցրել են Renault Symbol տեսակի սպիտակ ավտոմեքենա, որով կարող էին երթևեկել ահաբեկիչները։
Լուսանկարը՝ Euronews-ից
Մեկնաբանել