
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներով
ԱՄՆ-ն ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման հարցին։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները նախկինի պես խորը հետաքրքրություն ունի այդ հարցում։
Փաթելը նշել է, որ այս գործում մասնակցում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այլև նրա օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ավագ խորհրդական Լուիս Բոնոն։
«Նրանք շարունակում են ակտիվորեն համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- նշել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել