
Պեսկովի պնդմամբ՝ Ադրբեջանը չի համաձայնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայմանը
Հայաստանը Եվրամիության դիտորդական առաքելությանը հրավիրել է միակողմանիորեն՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ «դա կարող է կասկածի տակ դնել առաքելության արդյունավետությունը»։
«Հարց է, թե որն է դիտարկման առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչվում է ադրբեջանական կողմից: Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի կարծիքով՝ դա Երևանի միակողմանի որոշումն է։ «Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- հավելել է Պեսկովը։
Հայաստանի խորհրդարանն այսօր ավելի վաղ վավերացրել էր Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարգավիճակի մասին Եվրամիության հետ համաձայնագիրը՝ դրա անդամներին տալով դիվանագետի կարգավիճակ: ԵՄ առաքելության ավելի քան 100 դիտորդներ դիտորդական առաքելությանն անցել են 2023 թվականի փետրվարին և մոնիթորինգի են ենթարկում սահմանը հայկական կողմից։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնել էր դիտորդների թիվը 138-ից 209-ի հասցնելու որոշման մասին:
Լուսանկարը՝ Sputnik/Sergei Bobylev/Pool via REUTERS/File Photo
Մեկնաբանել