
Պեսկովն արձագանքել է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին
Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կովկասյան երկրների շփումները նրանց ինքնիշխան իրավունքն է։ Այս կերպ է մեկնաբանել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի այցը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևում է դրան, բայց կենտրոնացած է երկկողմ հարաբերությունների վրա:
«Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են։ Մենք ուշադիր հետևում ենք ու գլխավորապես մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների ու համագործակցության գործիքների վրա, որոնք մեր կողմն ունի»,- РИА Новости-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը։
Նրա պնդմամբ՝ «ազդեցությունը ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կարողանան կայունություն ավելացնել Հյուսիսային Կովկասում (նկատի ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները՝ խմբ.)»։
«Հյուսիսային Կովկասում իր ներկայությունն ամրապնդելու ՆԱՏՕ-ի ձգտումը մեզ քաջ հայտնի է։ Տեսանելի է անզեն աչքով: Կա նաև ըմբռնում, որ իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կարողանան կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել Հյուսիսային Կովկասում»,- հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ մարտի 17-19-ը Ենս Սթոլթենբերգը գտնվում է Հարավային Կովկասում։ Մինչ Երևան ժամանելը, նա այցելել էր նաև Բաքու և Թբիլիսի։
Լուսանկարը՝ РИА Новости / POOL
Մեկնաբանել