
Բուքինգհեմյան պալատը հերքում է Չարլզ III-ի մահվան լուրերը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրերը։ Ավելի վաղ դրանք տարածել էին լրատվամիջոցները։
«Մենք ուրախ ենք հաստատել, որ թագավորը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները և զբաղվել մասնավոր գործերով»,- TACC գործակալության թղթակցին հայտնել են Բուքինգհեմյան պալատից։
Հունվարի 26-ին 75-ամյա Չարլզ III-ը պլանավորված վիրահատություն էր ունեցել։ Դրա ընթացքում Մեծ Բրիտանիայի միապետի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, ինչի մասին Բուքինգհեմյան պալատը հայտնել էր փետրվարի սկզբին։ Չարլզ III-ը ժամանակավորապես թողել է իր պարտականությունների կատարումը և բուժման կուրս է անցնում։
Չնայած քաղցկեղի տեսակը երբեք չի նշվել, վերջին մեկ ամսվա ընթացքում Չարլզ III-ի առողջական վիճակի մասին մի քանի հայտարարություններ են արվել։ Հրապարակվել են նաև նրա լուսանկարները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ հանդիպումից: Սովորաբար այն անցնում է փակ դռների հետևում։
Լուսանկարը՝ HENRY NICHOLLS/POOL/AFP/GETTY IMAGES
Մեկնաբանել