«Գնումների համակարգում որոշումների բնույթն այնպիսին է, որ չարաշահումներ միշտ հնարավոր են»․ Ավագ Ավանեսյան
Գնումների համակարգը և այդ գործընթացում որոշումների բնույթն այնպիսին է, որ չարաշահումներ միշտ էլ հնարավոր են։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ աշխարհը դեռևս չի էլ գտել գնումների համակարգում կոռուպցիայի հաղթահարման բանալին։
Ֆինանսների նախարարությունը ներկայում շահագրգիռ կողմերի հետ մշակում է գնումների մասին նոր օրենք, որովհետև գործող օրենքը, ըստ Ավագ Ավանեսյանի, կորցրել է իր արդիականությունը։ Ինչպես նշում է փոխնախարարը, նոր օրենքով՝ լինելու են մրցութային նոր ընթացակարգեր, բարելավվելու է արձագանքման համակարգը, նվազագույնի են հասցվելու թղթային գնումները՝ փոխարինելով դրանք թվային տարբերակով։ Բացի դրանից, վերանայվելու են «մեկ անձ» ընթացակարգով կազմակերպվող գնումների ու շահերի բախման առկայության հիմքերը։
Պետական գնումների գործընթացում գլխավոր գործոններից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն են, և այդ տեսանկյունից պետգնումների ներկայիս օնլայն հարթակները ևս հնացած են և դժվարացնում են գնումներն ուսումնասիրողների աշխատանքները։ Այս առնչությամբ Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ նոր համակարգի պատրաստման համար մրցույթ կհայտարարվի, և հույս հայտնեց, թե այս տարի հաղթող կազմակերպություն կլինի, որն էլ կստանձնի առցանց նոր հարթակների պատրաստման աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել