HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի տրանսպորտը կթանկանա. ավագանին ընդունեց որոշումը

Երևան քաղաքի ավագանու մարտի 12-ի նիստում 32 կողմ և 2 դեմ ձայներով տրանսպորտի թանկացման մասին նախագիծն ընդունվեց։

Անսահմանափակ քանակով ուղևորություններ կլինեն «30 օր», «90 օր» և «365 օր» փաթեթների դեպքում։ Նախագիծն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, երբ, ըստ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, գիծ դուրս եկած կլինեն 171 նոր ավտոբուսները։ Երթուղիների սպասարկման փոխադրավարձերը վճարած անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով անհատույց կարող են օգտվել տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից:

«Լինելու են ոչ քիչ թվով քաղաքացիներ, որոնց համար տրանսպորտն էժանանալու է, փոխարենը տրանսպորտը կարող է թանկանալ հաճախ չօգտվող քաղաքացիների համար»,- ասաց նախագիծը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով էլ՝ մինչև սեպտեմբեր տարբեր արտոնությունների նախագծեր կքննարկվեն։

Ըստ ավագանու որոշման՝ սահմանվել են հետևյալ սակագները՝

1) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 9000 դրամ

2) «30 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 8800 դրամ

3) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 24 000 դրամ

4) «90 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 23 600 դրամ 

5) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 90 000 դրամ

6) «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 88 000 դրամ

7) «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 900 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 880 դրամ

9) «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 5000 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 4800 դրամ

11) «90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ

12) «90 րոպե» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 280 դրամ

13) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2200 դրամ 

14) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2100 դրամ 

15) ««Զվարթնոց» օդանավակայան» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) ««Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Ստացվում է, այն անձինք, ովքեր աշխատում են ոչ Երևանի տարածքում, երթևեկում են մարզային ավտոբուսներվ վճարելով՝ 1 երթևեկության համար մինիմալ 200 դրամ, մյուս օրերին պետք է վերցնեն «1օր» փաթեթ և մեկ անգամ իջնեն Կենտրոն և վերադառնան արդյունքում վճարեն 880դրա՞մ: Կան տրանսպորտի վարորդներ ովքեր մաքսիմալ դանդաղ են վարում ավտոբուսը և իրենց հաճույքի համար են նստում ղեկին, իրենց դանդաղ վարելու, ճանապարհին խանութներ մտնելու, ցայտաղբյուրներից ջուր խմելու, կանգառից դուրս ուղևորներ վերնելու արդյունքում , 15 րոպե տևող երթևեկությունը երկարաձգվում է մինչև կես ժամ, ստացբում է, որ իրենց հաճույքների համար մենք ստիպված ենք լինելու կես ժամ հետո կրկին վճարում կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter