HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկովը հաստատել է Փաշինյանի հայտարարությունը

Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ու ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը։ Նման հայտարարությամբ TACC գործակալության փոխանցմամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Ուստի սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք այդ հարցում և համառորեն շարունակելու ենք բացատրել մեր իրավացիությունը»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում և Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ։ 

Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել էր, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ընդունվել է 1991 թվականին, տարածվում է բոլորի, այլ ոչ միայն Հայաստանի վրա, քանի որ այն ստորագրել են նախկին խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ճանաչելով միմյանց սահմանները:

Լուսանկարը՝ Sputnik / Илья Питалев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter