HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները դարձյալ ընդգծել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորությունը՝ ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են, որ հաջորդ ամիս կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում։ «Այս ձևաչափով բոլոր երեք երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մարտին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին: «Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցք»-ի իրագործման կարևորությունը»,- եզրափակել է վրացական կողմը։

Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter