HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը պնդում է, թե Մոսկվան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձին

Ցանկության դեպքում Ռուսաստանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը տարածաշրջան։ Այդ մասին TACC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է նա։

Գալուզինի խոսքով՝ «Ռուսաստանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով», որի ներկայությունը, ըստ նրա, մեծ նշանակություն ունի։

Հարցազրույցի ընթացքում ռուսաստանցի դիվանագետը խոսել է նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողությունների մասին, ինչի հետևանքով Արցախի ողջ տարածքն անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո։ «Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ և բանակցություններ են անցկացվել Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների միջև: Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակիչներին, իրականացրել մարդասիրական օգնության առաքում, կազմակերպել բժշկական տարհանում»,- հայտարարել է նա՝ չխոսելով այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարել տարածաշրջանում իրենց հիմնական առաքելությունը՝ ապահովելով արցախահայության անվտանգությունն ու խաղաղ կենսակերպը։

Փոխարենը Գալուզինը խոսել է այն մասին, որ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Ընդ որում, տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցն այն ժամանակ լուծված չէր (նկատի ունի 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովը՝ խմբ.)։ Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին»,- թեման եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք

Մեկնաբանություններ (1)

Fred
No thanks Russia is the main problem in fact they have to get out completely from armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter