HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։

Քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ:

«Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները:

Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միավորում է եվրոպական երկրների ավելի քան 40 ՄԻՊ հաստատություններ։ Ցանցի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Եվրոպայում: Այդ նպատակների իրականացման համար Եվրոպական ցանցը, ի թիվս այլնի, նպաստում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանը։

Կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են բացառապես A կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները: 2024 թվականի մարտի 1-ից ENNHRI-ի Կառավարման խորհուրդը կունենա հետևյալ կազմը՝ Դանիա (նախագահող), Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Գերմանիա, Ալբանիա, Նորվեգիա:

Նախագահողի գլխավորությամբ Խորհուրդն առաջնորդում է կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և պատասխանատու է ցանցի կառավարման և վարչարարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter