HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով». Մարության

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր՝ փետրվարի 7-ին, ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։

Ավագանու նիստին այսօր ներկա էր նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այսօր այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում, մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների, այդ թվում՝ ինձ։ Ո՞րն է այս որոշման իրավական, քաղաքական և բարոյական հիմնավորումը։

ՔՊ-ից ասում են՝ եթե ավագանու անդամը նիստերի կեսից շատին չի մասնակցել, կարող է հեռացվել։ Այսինքն՝ կարող է և չհեռացվել, բա որ էդպես հաջողության հարց է, ինչո՞ւ նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով նիստերին չէին մասնակցում, որովհետև ձեր դեմ դուրս չէին գալի՞ս։ Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը, այ դրա համար եք հեռացնում, թե չէ օրենք, բան, լոլոներ են։

Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Իմ գործատուն իմ ընտրողներն են»,- ելույթի ժամանակ հայտնեց Մարությանը։

Ըստ նրա՝ Երևանի ավագանու աշխատանքը հասարակական հիմունքների վրա է, ավագանու անդամը աշխատավարձ չի ստանում. «Կոնկրետ ես ոչ մի լումա պետությունից չեմ ստանում, բայց չի նշանակում, որ չեմ ստանում, դրա համար չեմ գալիս նիստին։ Նիստին գալն ավագանու անդամի աշխատանքի հազիվ 10 %-ն է։ Առյուծի բաժինն արվում է այս դահլիճից դուրս։ Նիստին չգալը քաղաքական դիրքորոշում է։ Միայն նիստին չգալու և քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։

Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետև իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավել են, բայց իրենք ավել չեն, փոքրամասնություն են։

Բոյկոտը քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ Չեմ եկել, որ չմասնակցեմ ՔՊ-ի բերած նախագծերի ընդունմանը»,- ասաց ավագանու անդամը։

Մարությանի խոսքով՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով։

Տիգրան Ավինյանն էլ, պատասխանելով Հայկ Մարությանին, ասաց. «Եթե չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter