HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանը և Սոնա Աղեկյանը զրկվեցին ավագանու մանդատից

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր՝ փետրվարի 7-ին, ավագանին որոշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։

Ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանին ավագանու մանդատից զրկելու մասին հարցը ևս ընդգրկված էր օրակարգում, սակայն Գևորգ Ստեփանյանին ավագանու մանդատից զրկելուն կողմ էր քվեարկել 32 ավագանու անդամ, դեմ՝ 2-ը, այսպիսով նախագիծը չընդունվեց։

Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելու վերաբերյալ նախագիծը ևս բավարար ձայներ չհավաքեց, նախագծին կողմ էր քվեարկել 31 ավագանու անդամ, դեմ՝ 2-ը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ գլխադասային իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։

Հարցերը զեկուցողներն էլ հայտնեցին, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին:

Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել 4 նիստ, որոնց ընթացքում եղել է 42 քվեարկություն:

Զեկուցողների խոսքով՝ նշված ավագանու անդամները կամ ընդհանրապես չեն մասնակցել և չեն քվեարկել կամ էլ շատ են բացակայել, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել:

Հայկ Մարությանի խոսքով՝ սա ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով է արվում։ 

Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ եթե շարունակական բոյկոտի տրամաբանությունը անգործություն դարձնելու տրամաբանության վերածելը չդադարի, պրոցեսը չի դադարելու. «Անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել։ Ես պարտավոր եմ էնպես անել, որ էս ինստիտուտն աշխատի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter