HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ 75 նստարանի վրա օգտագործված տախտակը «հավասարեցված է» տեռասային տախտակի

Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 29-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով «Հետք»-ի՝ Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված 75 նստարանի վերաբերյալ հոդվածին, խնդրեց վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին ներկայացնել՝ ինչն է խնդիրը։

Հիշեցնենք՝ գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Մատակարարը նորաստեղծ ընկերություն է։

«Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել, որ 75 տեռասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տախտակներով ենք արել։ Եվ էստեղ փաստաթղթավորված ամեն ինչը կա, որ էդ նույն տախտակը, ինչը որ օգտագործվել է էդ 75 նստարանի վրա, հավասարեցված է, հանդիսանում է տեռասային տախտակ, պոլիմերային չի, մաքուր փայտից է և գնայինն էլ նույնիսկ ավելի թանկ է, քան պոլիմերային իր նշածը։ Պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել»,- պատասխանեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

Ավինյանն էլ արձագանքեց. «Բլոգերի մասին չէ խոսքը, հետաքննող լրատվականն էր գրել դրա մասին, այնուամենայնիվ, վերահսկողության վարչությանը կխնդրեմ երկրորդ կարծիք տալ էս դեպքի վերաբերյալ»։

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter