
Անհաջող մեկնարկ՝ Եվրոպայի լիգայում
Հուլիսի 5-ին Հայաստանյան ակումբներից երեքը` «Փյունիկը», «Շիրակը» և «Գանձասարը» անցկացրեցին 2012-2013թթ. Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին որակավորման փուլի առաջին հանդիպումները: Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեց Մոնտենեգրոյի ներկայացուցիչ «Զետայից»:
Երկրորդ խաղում Գյումրիի «Շիրակն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի մեկ այլ թիմի` «Ռուդարին»: Գոլի հեղինակ դարձավ Լամին Լի Յորոն:
Կապանի «Գանձասարը» նույնպես արտագնա խաղում զիջեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրին» 1:3 հաշվով: Միակ գոլի հեղինակ կապանցիների կազմում դարձավ Գուստավո Կորեան:
Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել