HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է կրոնական ազատության հնարավոր խախտումների համար վերահսկողության կարիք ունեցող երկրների ցանկում

ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք կրոնի ազատության հնարավոր խախտումների համար վերահսկողություն են պահանջում: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, հունվարի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացրել է Պետքարտուղարության կողմից կրոնական ազատությունը խախտող երկրների ցանկի թարմացված ամենամյա տարբերակը։ Այդ ցանկում 12 պետություն է. Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Էրիթրեան, Իրանը, Մյանմարը, Նիկարագուան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Չինաստանը։

Ադրբեջանն այժմ ԱՄՆ-ի կողմից հսկողության տակ է վերցվել՝ որպես այդ սև ցուցակում ընդգրկվելու հավանական թեկնածու։

Ադրբեջանից բացի, արդեն հսկողության տակ են գտնվում Ալժիրը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը: Վերահսկվող երկրների կատեգորիայից սև ցուցակին անցումը ենթադրում է պատժամիջոցների սահմանում՝ իրավիճակի բարելավման բացակայության դեպքում:

ԱՄՆ Պետքարտուղարությունը, Ադրբեջանին ընդգրկելով կրոնական ազատությունը խախտողների ցուցակում, այդ որոշումը կայացրել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական օբյեկտների ճակատագրի վերաբերյալ, երբ նախորդ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսքն այնտեղ գտնվող հայկական կրոնական կառույցների մասին է։

Հանձնաժողովի փորձագետները նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանում գործող կարգադրագրերի վերաբերյալ, որոնք պահանջում են պետական մարմինների կողմից ցանկացած կրոնական խմբի գրանցում և պաշտոնական մարմինների կողմից դրանց գրականության հաստատում:

Լուսանկարը՝ veenaworld.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter