HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու՝ ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետքարտուղարություն

Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու՝ ԱՄՆ դիվանագիտական ջանքերին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում մյուս երկրների ջանքերին։

«Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ հետամուտ լինել այն կարևոր դիվանագիտական ջանքերին, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար։ Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Պատասխանելով այն հարցին, թե երբ է Միացյալ Նահանգները բանակցությունների նպատակով պատրաստվում ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ Միլլերը նշել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն կանի այն ժամանակ, երբ հանդիպման ժամկետները որոշված կլինեն։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter