HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ֆինանսական բեռ հասարակ քաղաքացու վրա չունենք». Ջհանգիրյանը՝ ավտոկայանատեղիների վճարների մասին

Նոր փոփոխություններով՝ ավտոկայանատեղիներում ժամի ու օրվա հետ կապված գնի կտրուկ աճ չկա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում ավոտկայանատեղիների դրույքաչափերի բարձրացման քննարկմանը հայտնեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։

«Այսինքն՝ ֆինանսական բեռ հասարակ քաղաքացու վրա, որ շտապում է իր աշխատանքի վայր, մենք չունենք, այդքան մեծ չի, և Բ գոտում կայանելու դեպքում գործող դրույքաչափից այդքան մեծ տարբերություն չունենք»,- նշեց Ջհանգիրյանը։

Ըստ նրա՝ Տրանսպորտի վարչությունը կատարել է համապատասխան հաշվարկներ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերի հետ կապված և հիմնավորումներ ներկայացրել եկամուտների վարչություն։

«Կարող ենք ունենալ այնպիսի դեպք, որ քաղաքացին Բ գոտում կայանի և իջնի աշխատանքի, որը գտնվում է Ա գոտում»,- հայտնեց նա։

Արման Ջհանգիրյանի խոսքով՝ մինչ այս փոփոխությունը նախատեսելը 2024 թվականի համար ավտոկայանատեղիներից նախատեսել էին 1 մլրդ 200 մլն դրամի մուտք, այժմ ավելանում է 150 մլն դրամ, և ավտոկայանատեղիներից ակնկալվող եկամուտը դառնում է 1 մլրդ 350 դրամ։

«Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Գրիգորի Երիցյանի խոսքով էլ՝ սոցիալական ազդեցության գնահատում չի իրականացվել։ «Մենք Երևանը դարձնում ենք քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել։ Երևանում ապրելը թանկ է, անհարմար է, և Երևանում ամեն ինչ թանկացրել եք՝ գույքահարկից սկսած, կայանատեղիներով վերջացրած։ Մարդիկ ցանկանալու են Երևանից գնալ։ Եթե էդպես եք բեռնաթափելու քաղաքը, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի»,- ասաց նա։

Անդրադառնալով Երիցյանի մեկնաբանությանը՝ Տիգրան Ավինյանը նշեց. «Ինչ վերաբերում է նրան, որ Երևանում թանկանում է, ապա, ենթադրաբար, նաև պետք է թանկանա։ Համախառն ներքին արդյունքի աճը տարեցտարի բացառիկ թվեր է ՀՀ-ում… Բոլոր գործոններն ազդում են նաև գների վրա... Էդ դժվար որոշման պատասխանատվությունը ես և մեր թիմը կրում ենք։»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը կոչ արեց կողմ չքվեարկել, իսկ խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հորդորեց հարցը հանել օրակարգից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter