HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը հնարավոր է նվազեցնեն միմյանց միջև ռոումինգի սակագինը

Հաջորդ շաբաթ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նախատեսում են հայտարարել միմյանց միջև ռոումինգի սակագների նվազեցման մասին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ 

«Հաջորդ շաբաթ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հինգ երկրներ, հավանաբար, պայմանավորվածություններ ձեռք կբերեն միմյանց միջև ռոումինգի սակագների աստիճանական նվազեցման վերաբերյալ: Ստորագրումը կարող է տեղի ունենալ դրանից անմիջապես հետո»,- դեռ դեկտեմբերի 5-ին գրել է Յոզվյակը։

«Новости-Грузия»-ն էլ գրում է, որ ակնկալվում է, որ այդ համաձայնագրի շնորհիվ մինչև 2026 թվականը «Արեւելյան գործընկերության» երկրներում ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն գրեթե 90 %-ով։ 

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացնում Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Գագաթնաժողովը ղեկավարում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Ինչպես փոխանցել են Եվրամիության պաշտոնյաները, նախարարները կքննարկեն Արևելյան գործընկերության քաղաքականությունը, դրա ձեռքբերումներն ու ապագա քաղաքականությունը։

Հայկական ու ադրբեջանական կողմերը փոխանցել էին, որ գագաթնաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում չի նախատեսվում։

Լուսանկարը՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի բաժնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter