Աղավնաձոր. Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարանում
Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի մարդկանց համար Մանկավարժական համալսարանի ուսումնական բազան, որը գտնվում է Աղավնաձոր գյուղում, դարձել է ժամանակավոր կացարան։
Սկզբում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս շենքում տեղավորել էր 150-ից ավելի տեղահանված տարեցների ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց։ Ժամանակի ընթացքում նրանց տեղափոխել են Հայաստանի տարբեր հոգեբուժարաններ և տարեցների խնամքի կենտրոններ։
Ներկայում այստեղ բնակվող մարդկանցից ոմանք գնալու տեղ չունեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել