HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վիճաբանություն և քաշքշուկ քաղաքապետարանում. ավագանու անդամներն իրար վրա ջուր լցրին

Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի ժամ է՝ ընթանում է ավագանու հերթական նիստը։ Ելույթով հանդես եկավ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Նա նշեց, որ իրենց դաշինքը չի վիճարկել՝ քաղաքապետ ընտրվել է, թե ոչ, այլ կասկածի տակ է դրել՝ օրենքին հղում անելով քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականությունը։

Այնուհետև Սուքիասյանն առաջարկեց անցկացնել ավագանու արտահերթ նիստ, որ այսօրվա այն հարցերը, որոնք սպառում չեն գտնի, ստանան լուծում։

Մանուկ Սուքիասյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

«Բեմին մոտենալուց առաջ մտածում էի՝ ո՞ր Մանուկին եմ պատասխանում ՀԱԿ-ի, «Առաքելության», «Բարգավաճ Հայաստանի», շատ են, բոլորը չթվարկեմ, թե «Հանրապետություն» և ՔՊ դռների դիմաց հացի փոխարեն պաշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկանի կերպարով Մանուկին, որ մեկին ասեմ ասելիքս՝ չգիտեմ։

Բոլորից յուրաքանչյուրին ասում եմ «Մայր Հայաստան»-ի թամադային, ուզում եմ բոլորիդ հիշեցնել՝ «Հանրապետություն» կուսակցությունը, իր քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին։

Համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց և պատասխան տալ՝ ինչո՞ւ էր ձեր քաղաքական թիմը ՀՀ հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը»։

Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց։ Սոնա Աղեկյանը տեղից ելույթ ունեցավ՝ չափդ ճանաչիր։

«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք»,- ասաց Անի Խաչատրյանը։

«Լայվը անջատեք»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ջուր լցրեց Անի Խաչատրյանի վրա, վերջինս էլ, մեկ այլ բաժակ վերցնելով, ջրեց Աղեկյանին։

Քաղաքապետարանում իրավիճակը լարվեց, ավագանու անդամները վիճաբանությունը շարունակում էին նաև դահլիճից դուրս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter