HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Հայաստանին կոչ է անում Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրել:

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրեն մեկնած բարեկամության ձեռքը»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ կառավարության նիստից հետո քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։

Էրդողանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշակի ուժեր չեն ցանկանում համակերպվել դրան։ 

«Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգություն փնտրեն խաղաղության և համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Արևմտյան երկրների կողմից ուղարկվող ոչ մի զենք ու զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության միջավայր և անվտանգություն»,- նշել է Էրդողանը՝ կոնկրետ չնշելով, թե որ երկրներին նկատի ունի։ 

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքուն ավելի քան երկու ամիս սպասում է խաղաղության պայմանագրի առաջարկների շուրջ Հայաստանի պատասխանին։ Նրա խոսքով՝ պատճառը, որ Երևանը ձգձգում է պատասխանը, «ստացված վատ խորհուրդներն են, մասնավորապես` Ֆրանսիայից»։ «Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»,- հայտարարել էր Ալիևը, որին դուր չի գալիս այն փաստը, որ Փարիզն ակտիվորեն սպառազինություն է վաճառում Երևանին։

Լուսանկարը՝ Adem Altan/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter