HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասն զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը համապարփակ զեկույց է պատրաստում սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց նախորդող դեպքերի մասին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։   

«Ես ուզում եմ հավաստիացնել հանձնաժողովին, որ պետքարտուղարի հանձնարարությամբ մենք համապարփակ, մանրամասն և թափանցիկ զեկույց ենք պատրաստում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ օրերին, այլև դրան նախորդած մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի միջազգային հասարակական կազմակերպություններից ստացած տեղեկատվությունը։ 

Ջեյմս Օ’Բրայենը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ 

«Մենք պարզորոշ կերպով հասկացրել ենք, որ Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (Արցախի վրա ադրբեջանական հարձակումը-խմբ), մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները, և (աջակցության հետագա տրամադրման) պայմաններից չենք հրաժարվի, մինչև չտեսնենք իրավիճակի իսկական բարելավում»,- հայտարարել էր դիվանագետը։

Լուսանկարը՝ ecfr.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter