HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով:

Մոտ 13:40-ին Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/06 (11 դպրոց) տեղամասում էր:

Վերջինս, մտնելով տեղամաս, դուրս հանեց ՔՊ մեկ այլ վստահված անձի, ապա ինքը գրանցվեց որպես վստահված անձ: Կատվալյանը փորձում էր ցուցումներ տալ: Խոսում էր արձանագրության մասին՝ նշելով, որ պետք է արձանագրություն կազմվի:

Պաշտոնյայի ներկայությունն ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց:

Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե:

«Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ Կատվալյանն ասում էր, թե մատյանը նկարել չի կարելի:

Հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղար Սյուզաննա Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում հերքեց, որ Կատվալյանը խոսել է արձանագրություն կազմելու մասին՝ նշելով, որ գուցե դա դիմացի՝ 7/05 ընտրատեղամասի մասին է:

Մեր դիտարկմանը, որ մենք հենց այդ տեղամասում էինք, և Կատվալյանի արձանագրություն կազմելու հանձնարարականն այդ ընտրատեղամասին չէր վերաբերում, քարտուղարը նշեց, որ իրենք արձանագրություն չունեն կազմված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր