Ուսուցիչների աշխատանքն ամեն տարի բազմապատկվում է, վարձատրությունը՝ մնում նույնը. բողոքի ակցիա կառավարության առաջ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչներ հավաքվել էին Կառավարության առջև։ Նրանք Կառավարությանն ուղղված նամակ էին պատրաստել, որտեղ ներկայացրել էին իրենց պահանջները՝ աշխատավարձերի բարձրացում, դասագրքերի խնդիր և ուսուցիչների պարտականությունների տարեցտարի ավելացում։
Ակցիայի ընթացքում «Հայ ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանին մոտեցան ոստիկանության աշխատակիցներ ու հայտնեցին, որ Կառավարությունից ցանկանում են հանդիպել ցուցարարների հետ։ Ակցիայի մասնակիցները 4-5 հոգանոց խումբ ձևավորեցին ու մտան կառավարական շենք։
Հանդիպումից հետո Բաբայանը փոխանցեց, որ խոսել են Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության աշխատակից Դավիթ Սիմոնյանի հետ։ Ուսուցիչները հայտնել են, որ ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն, Նիկոլ Փաշինայնն այսօր չի կարողացել ժամանակ տրամադրել։ Շողեր Բաբայանը նշեց, որ մինչեւ երկուշաբթի պատասխանի են սպասելու, որից կախված կլինեն հետագա քայլերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել