HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Jacobs սուրճի արտադրողը ռուսական շուկայից դուրս է բերում արտասահմանյան ապրանքանիշները

Հոլանդական JDE Peet's ընկերությունը, որին պատկանում են սուրճի Jacobs, L'Or, Tassimo և Douwe Egberts ապրանքանիշները, մինչև տարեվերջ ռուսական շուկայում կդադարեցնի սուրճի ու թեյի օտարերկրյա ապրանքանիշների վաճառքը։ Այդ մասին, Коммерсантъ-ի փոխանցմամբ, նշվում է ընկերության՝ 2023 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվության մեջ։ 

Այդ լուրերի ֆոնին JDE-ն նվազեցրել է տարվա արդյունքներով շահույթի նպատակային ցուցանիշը։ Առաջին վեց ամիսների արդյունքներով ընկերությունն ունեցել է 185 միլիոն եվրոյի վնաս՝ Ռուսաստանում Jacobs սուրճի ապրանքանիշի ռեբրենդինգի պատճառով։

JDE-ի գլխավոր տնօրեն Ֆաբիեն Սայմոնը, սակայն, հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում ամբողջությամբ հեռանալ Ռուսաստանից, իսկ ՌԴ տարածքում ընկերության աշխատանքը չի հակասում Արևմուտքի պատժամիջոցներին։ Ընկերության ռուսական ստորաբաժանման կազմում աշխատում է ավելի քան 900 մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter