HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պակիստանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա պրովինցիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի։ Այդ մասին հայտնում է The Express Tribune-ը։ Պարբերականի տվյալներով՝ ևս 7 մարդ, որոնք պայթյունի հետևանքով ստացել էին մարմնական ծանր վնասվածքներ, մահացել են հիվանդանոցում։ 

The Express Tribune-ը գրում է, որ պրովինցիայի բուժհաստատություններում բուժում է ստանում 123 տուժած։

Պակիստանի հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ «Իսլամական աստվածաբանների ժողով» պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ կիրառվել է 10 կիլոգրամ տրոտիլ։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սրահում, որտեղ անց էր կացվում համագումարը, գտնվում էր կուսակցական 400 ակտիվիստ։ Ավելի քան 40 մարդ զոհվել էր տեղում, այդ թվում կուսակցության գլխավոր քարտուղար Հար Զիաուլան։ 

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանձնարարել է հետաքննություն իրականացնել և գտնել մեղավորներին։ Ահաբեկչությունը դատապարտել են Աֆղանստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և Թուրքիան։

Լուսանկարը՝ AP Photo/Mohammad Sajjad

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter