HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

18 տարվա ամուսնությունից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամուսնալուծվել է

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆի Թրյուդոն, հայտարարել են, որ 18 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում են։

Ինչպես նշվում է Կանադայի կառավարության ղեկավարի ինստագրամյան էջում, զույգը որոշել է բաժանվել «բովանդակալից ու բարդ բազմաթիվ զրույցներից հետո»։ «Ինչպես միշտ, մենք մնում ենք մտերիմ ընտանիք՝ խորը սիրով և հարգանքով միմյանց և այն ամենի նկատմամբ, ինչը մենք կառուցել ենք և շարունակելու ենք կառուցել»,- նշվում է գրառման մեջ։ 

BBC-ն գրում է, որ ըստ Թրյուդոյի գրասենյակի հայտարարության, չնայած զույգի բաժանմանը, նախկին ամուսինները հանրային միջոցառումների ժամանակ միասին կլինեն։ 

Ջասթին և Սոֆի Թրյուդոներն ամուսնացել էին 2005 թվականին։ 10 տարի անց Թրյուդոն գլխավորեց Կանադայի նախարարների կաբինետը։ Զույգը երեք երեխա ունի՝ երկու որդի և մեկ դուստր։

Ինչպես գրում է Reuters-ը, Թրյուդոյի բաժանման մեջ կան «պատմական ցավոտ զուգահեռներ»։ Ջասթինի հայրը՝ Պիեռ Թրյուդոն իր կնոջից՝ Մարգարետից բաժանվել էր 1977 թվականին, երբ զբաղեցնում էր Կանադայի վարչապետի պաշտոնը։ Այդ ժամանակ Ջասթին Թրյուդոն 6 տարեկան էր։

Լուսանկարը՝ Justin Tang/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter