HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վենեսուելան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Վենեսուելան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել և հույս ունի դառնալ այդ միավորման անդամ երկիր։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Venezolana de Television հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հեղինակային «Մադուրոյի հետ» հաղորդման ժամանակ։ 

«Վենեսուելան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ուղարկել։ Մենք հույս ունենք, որ այդ հայտը դրական արդյունք կունենա։ Մենք դրական պատասխան ենք սպասում Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, որպեսզի Վենեսուելան վաղ, թե ուշ դառնա ԲՐԻԿՍ-ի անդամ»,- նշել է նա։

Մադուրոյի կարծիքով՝ ԲՐԻԿՍ-ը նոր աշխարհի կառուցման գործում ունի առաջնորդի դեր և դինամիկ ճանապարհ է բացում դեպի բազմաբևեռ աշխարհ։ 

Սպասվում է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը օգոստոսի 22-24-ը կկայանա Յոհանեսբուրգում, կդիտարկվեն պաշտոնական հայտեր, որոնք որոշ երկրներ ներկայացրել են միավորմանն անդամակցելու համար։ Դրանց թվում են նաև Ալժիրը և Իրանը։

Իլյուստրացիան՝ jpmas.com.ni-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter