HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ահաբեկչական պայթյուն Պակիստանում. զոհվել է առնվազն 54 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը

Առնվազն 54 մարդ է զոհվել և մոտ 100-ը վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա պրովինցիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը գրանցվել է «Իսլամական աստվածաբանների ժողով» պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ։ Այդ մասին հայտնում է Geo News հեռուստաընկերությունը։ Reuters գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, ավելի վաղ հայտնել էր 40 զոհի և 130 վիրավորի մասին։

Ոստիկանության փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը համագումարի ընթացքում գործի է դրել ռումբը, երբ կուսակցական առաջնորդներից մեկը ելույթ էր ունենում մի քանի հարյուր աջակիցների առաջ։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանձնարարել է անցկացնել հետաքննություն։

Ինչպես նշում է Reuters-ը, Պակիստանում հաճախակի են դարձել գրոհայինների հարձակումներն այն բանից հետո, երբ 2022 թվականին «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման ու Պակիստանի պաշտոնական իշխանությունների միջև դադարեց գործել հրադադարը։ Ընդ որում, վերջին հարձակումների մեծ մասն իրականացվել են անվտանգության ուժերի դեմ, այլ ոչ քաղաքական գործիչների։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter