
«Պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 522-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր տեսաուղերձում հայտարարել է, որ ռուսական զորքերը «սնանկացել են մարտի դաշտում», իսկ պատերազմն անցնում է ՌԴ տարածք։
«Ռուսական ագրեսիան սնանկացել է մարտի դաշտում։ Այսօր արդեն 522-րդ օրն է, ինչ շարունակվում է, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողությունը», որը ռուսական ղեկավարությունը հույս ուներ ավարտել մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Ուկրաինան ավելի ամուր է դառնում։ Աստիճանաբար պատերազմը անցնում է Ռուսաստանի տարածք, նրա խորհրդանշական կենտրոններ և ռազմաբազաներ ու դա անխուսափելի, բնական ու բացարձակ արդար գործընթաց է»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին այսպիսի հայտարարությամբ հանդես էր եկել այն բանից հետո, երբ հուլիսի 30-ի գիշերը անօդաչուները հարձակվել էին Մոսկվայի վրա։ ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերը Մոսկվայի ուղղությամբ արձակել են 3 անօդաչու։ Անօդաչուներից մեկն ընկել էր «Մոսկվա-Սիթի» գործարար շրջանի երկնաքերերից մեկի վրա՝ վնասելով շենքի 5-րդ հարկի արտաքին հատվածը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել էր։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել