HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին պատրաստվում է մեկնել Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի հոկտեմբերին նախատեսում է մեկնել Չինաստան՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին։ Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

«Հայտնի է, որ մենք հրավեր ենք ստացել և պատրաստվում ենք մեկնել Չինաստան, երբ հոկտեմբերին կկայանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը»,- ասել է Ուշակովը։ 

Բացի այդ, Պուտինի օգնականը չի բացառել, որ Պուտինը կարող է մեկնել Հնդկաստան G20-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին։ «G20-ի մասով դեռևս պարզ չէ։ Հրավեր մենք ստացել ենք»,- հայտարարել է Ուշակովը։

Հուլիսին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն անձամբ չի մեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Նրա մասնակցությունը կլինի հեռավար։ Այդ խնդրանքով ռուսական կողմին դիմել էին Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները, քանի որ Միջազգային քրեական դատարանը Պուտինի ձերբակալության օրդեր էր տվել։ ՀԱՀ-ը վավերացրել էր Հռոմի ստատուտը, ինչը ենթադրում է, որ ստիպված էր կատարել դատարանի պահանջը։ 

ՀԱՀ կառավարությունը զգուշացրել էր, որ Պուտինը կարող է ձերբակալվել, եթե ժամանի այդ երկիր։ 

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter