Շոկոլադե և կակաոյի արտադրանքի նկատմամբ լրացուցիչ պահանջներ կսահմանվեն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին»՝ 021/2011 տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում։
Մասնավորապես, լրացուցիչ պահանջներ են սահմանվելու շոկոլադի, շոկոլադե արտադրանքի և կակաոյի արտադրանքի նկատմամբ։
Ծրագիրը լրացվելու է չորս կետով. նախատեսվում է մշակել միջպետական՝ «Հրուշակեղեն և հրուշակեղենի արտադրության կիսաֆաբրիկատներ. տերմիններ և սահմանումներ» ստանդարտը (պատասխանատու մշակող՝ Ռուսաստանի Դաշնություն):
Բացի այդ, կվերանայվի «Շոկոլադային, խոհարարական և ճարպային ջնարակների և զանգվածների ձևավորման համար. ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 34383-2018-ը (պատասխանատու մշակող՝ Բելառուսի Հանրապետություն)։
Նախատեսվում է վերանայել նաև «Շոկոլադ. ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 31721-2012-ը և լրացնել ԳՕՍՏ 108-2014-ը («Կակաոյի փոշի. տեխնիկական պայմաններ»)։
Այս ստանդարտների մշակման պատասխանատուն նույնպես Ռուսաստանի Դաշնությունն է:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս որոշումը հնարավորություն կտա նաև կարգավորել ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգում շոկոլադե ջնարակի միասնական նույնականացման հատկանիշների սահմանման հարցերը, բացի այդ՝ թույլ կտա մշակել ընդհանուր տերմինաբանություն հրուշակեղենի բոլոր խմբերի համար։
Մեկնաբանել