HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջարկվում է ստեղծել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի միասնական էլեկտրոնային հարթակ

Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքը բնակիչների հետ ավելի ինստիտուցիոնալ և ժամանակակից դարձնելու համար: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Առաջարկվում է այդ հարթակի միջոցով համատիրության կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների միանալու պարագայում կազմակերպել բոլոր ծանուցումները, հաշվետվությունները և հաղորդակցությունը համատիրության անդամների հետ։

«Սա ավելի կհեշտացնի շփումն ու փոխադարձ աշխատանքը»,- նշեց հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Հարթակի պատասխանատուն կլինի Քաղաքաշինության կոմիտեն:

Ըստ Տերտերյանի՝ բովանդակային առումով համատիրությունների կառավարման կամ բազմաբնակարան շենքի կառավարման հարաբերություններում որևէ բան չի փոխում։

«Լրացուցիչ հնարավորություն է տրվում բնակիչներին՝ որպես համատիրության անդամ կամ բազմաբնակարան շենքի անդամ, իրենց իսկ կողմից ձևավորված մարմինների հետ կոմունիկացիան ավելի հեշտ ու ժամանակակից դարձնել»,- հայտնեց ՏԿԵ փոխնախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter