HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չկան, տարհանման անհրաժեշտություն նույնպես չկա․ Վարդենիս համայնքի խոսնակ

Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չկան, տարհանման անհրաժեշտություն նույնպես չկա։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Վարդենիս համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետոսյանը։

Նա նշեց, որ իրավիճակը լարված է, հակառակորդն ականանետերից է կրակում Սոթքի և Կութի հայկական դիրքերի ուղղությամբ։

Քիչ առաջ ՊՆ-ն հաղորդեց՝ ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Մինչ այժմ ՊՆ-ն հայտնել է 6 վիրավորի մասին։

Լուսանկարում՝ Սոթք բնակավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter