HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վան Մարվեյկը հույս է փայփայում, իսկ Լյովն ինքնավստահ է

Գերմանացիներին 1-2 հաշվով պարտվելուց հետո հոլանդացիների գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը հայտնել է, որ իրենք հիասթափված են: «Առաջին 20 րոպեն հիանալի անցկացրինք, գործում էինք այնպես, ինչպես ծրագրել էինք: Մի քանի լավ պահ ունեցանք, իսկ Գերմանիան իր գոլը խփեց ոչնչից: Մենք նրանց շատ ազատ տարածություն էինք տալիս»,- դժգոհել է աշխարհի փոխչեմպիոնների մարզիչը:

Վերջինս նշել է նաեւ, որ վան Պերսիի գոլից հետո գերմանացիները խնդիրների առաջ կանգնեցին, սակայն «նարնջագույնների» բախտը, ըստ վան Մարվեյկի, ակնհայտ չէր բերում: Հոլանդացու կարծիքով՝ թե դանիացիների, թե գերմանացիների հետ խաղերում հարձակման գիծը բավականին համարձակ է գործել, ինչը չի կարելի ասել պաշտպանության մասին:

«Մենք դեռ հնարավորություն ունենք խմբից դուրս գալ, եւ հենց այդ մասին ես ասացի հանդերձարանում: Տղաներն էլ այդպես են մտածում»,- եզրափակել է վան Մարվեյկը:

«Հույս ունեմ՝ այս հաղթանակով մենք ճանապարհ հարթեցինք 1/4 եզրափակիչ: Այժմ ամեն ինչ մեր ձեռքում է: Ինտենսիվ ու լարված խաղ ստացվեց: Բացի այդ՝ շատ բարձր ջերամստիճան էր, որը խանգարում էր բարձր տեմպ պահել ամբողջ խաղի ընթացքում: Հոլանդացիների խաղն առաջին հերթին հիմնվում է գրոհների վրա, որտեղ նրանք չորս թե հինգ լավ կատարողներ ունեն, սակայն այսօր մեր պաշտպանությունը գերազանց գործեց»,- ասել է գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

Մասնագետը մատնանշել է այն հանգամանքը, որ մենապայքարների ժամանակ հոլանդացի պաշտպանները խնդիրներ են ունենում, եւ իրենք, իմանալով դա, օգտագործել են մրցակցի թույլ կողմը: Լյովն ընդհանուր առմամբ գոհ է մնացել իր թիմի խաղից ու կարծում է, որ սաները հաղթել են արժանիորեն:   

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter