HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

C խմբի առաջատարը հորվաթներն են

«Եվրո-2012»-ի C խմբի առաջատարը առաջին տուրից հետո հորվաթներն են: Սլավեն Բիլիչի սաները քիչ առաջ 3-1 հաշվով հաղթեցին Իռլանդիայի հավաքականին ու վաստակեցին իրենց առաջին 3 միավորը, ինչն անչափ կարեւոր է իսպանացիների ու իտալացիների հետ գալիք դժվար խաղերից առաջ: 

Չնայած երկու թիմերն էլ հաջող են գործում գլխով, սակայն խաղը ցույց տվեց, որ իռանդացիներն ավելի մեծ խնդիրներ ունեին մրցակցի՝ գլխով կատարած հարվածներից հետո: Հենց Մանջուկիչի նման երկու հարվածները հիասթափության առիթ դարձան դարպասապահ Շեյ Գիվենի համար: Ըստ որում՝ երկրորդ դեպքում դարպասաձողից անդրադարձած գնդակը, հենց Գիվենի գլխին դիպչելով, հայտնվեց ցանցում: Մի դեպքում էլ պաշտպանի սխալ գործողության արդյունքում Տրապատոնիի սաներին պատժեց Ելավիչը: Սենտ Լեջերի գոլը կարող է ընդամենը սփոփանք լինել «կանաչ-սպիտակների» համար: 

Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք:

Հորվաթիա

1

1

0

0

3-1

3

Իսպանիա

1

0

1

0

1-1

1

Իտալիա

1

0

1

0

1-1

1

Իռլանդիա

1

0

0

1

1-3

0

Լուս.՝ uefa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter