HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բացիկներ Արցախին․ ռուսաստանցիների ակցիան երեխաների համար (լուսանկարներ)

Հայաստանում գտնվող ռուսաստանցիները ստեղծել են «Բացիկներ Արցախին» նախաձեռնությունը։ Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցավ նախաձեռնության միջոցառումը, որի ընթացքում մասնակիցներն իրենց ձեռքով ամանորյա նամակ-բացիկներ էին պատրաստում շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաների համար՝ այսպիսով փորձելով մի փոքր ջերմացնել մանուկների սրտերը, առաջին իսկ հնարավորության դեպքում էլ բացիկները ֆիզիկապես փոխանցել նրանց։

«Ճեղքենք շրջափակումը սիրո ու համերաշխության խոսքերով։ Ընկերներ, Երևանից ընդամենը հինգ ժամվա հեռավորության վրա 120 հազար մարդ, ադ թվում հազարավոր երեխաներ, կտրված են արտաքին աշխարհից։

Արցախ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շրջափակված է արդեն գրեթե երեք շաբաթ, և պարզ չէ՝ երբ կվերաբացվի։ Մեր ուժերից վեր է այժմ բացել ճանապարհը, բայց մենք կարող ենք Արցախի բնակիչներին այլ կերպ օգնել․ խնդրում ենք Ձեզ Արցախի երեխաներին շնորհավորական ամանորյա բացիկներ կամ նամակներ ուղարկել [email protected] էլ․հասցեին։ Երեխաների համար հիմա հեշտ չէ, նրանց ապագան պարզ չէ։ Ոչ ոք իր ցավով միայնակ չպիտի մնա, հատկապես երեխաները։ Բոլոր  բարեմաղթանքներն ու աջակցության խոսքերը տոնական օրերին մենք կփոխանցենք Արցախի երեխաներին»,- նշված է նախաձեռնության հայտարարությունում։

Մեկնաբանություններ (1)

Artin
Love and longing to the Children of Artsakh. Thanks to the Russians of Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter