
2,5 մլրդ դրամ ՀՖՖ-ին՝ ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու համար
Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կկառուցվի ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:
Կառավարությունը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»-ին 2․5 մլրդ դրամ կհատկացնի՝ ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրագործման համար:
Ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ դրամ, սակայն ներկայիս նախագծով որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ դրամը։
«Կունենանք միջազգային ստանդարտներին համապաստախան ֆուտբոլի դպրոցներ։ Գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Երևանում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն թաղամասը, Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքը, Գեղարքունիքում՝ Մարտունին, Տավուշում՝ Իջևան քաղաքը։
Մեկնաբանել